ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ստա­խո­սը

Ստա­խո­սը
08.11.2019 | 01:57

Բե­րա­նը բա­ցեց, որ գո­ռա, թե՝ ար­դար չէ, ազ­նիվ չէ, ճիշտ չէ քո վե­րա­բեր­մուն­քը իմ ու ժո­ղովր­դի հան­դեպ, հան­կարծ մի բռունցք անս­պա­սե­լիո­րեն ուժ­գին հար­վա­ծեց ճա­կա­տին ու մեի­դը փռեց: Ըն­կավ, ծեփ­վեց աս­ֆալ­տին, փոր­ձեց ոտ­քի կանգ­նել, չհա­ջող­վեց նույ­նիսկ բարձ­րա­նա­լու փորձ կա­տա­րել և պա­տաս­խա­նել հար­վա­ծո­ղին. ոտ­նա­հար­ված­նե­րի տա­րա­փը նրան այն­պես տա­պա­լեց, որ մտ­քով չան­ցավ ան­գամ հա­կա­հար­ված տալ… Ա­սենք, էլ ինչ միտք: Միտ­քը, գի­տակ­ցու­թյունն ա­նէա­ցել ու հօդս էին ցն­դել, ինչ­պես գո­լոր­շի: Սակ­րա­վո­րի բահն ան­գամ չէր քե­րի ջան­դա­կը գետ­նից: Ե­ռյակն ի­րեն հպար­տու­թյամբ տրոյ­կա էր կո­չում և, իր փե­շա­կի վար­պետ ան­վա­նա­կից­նե­րի մե­թո­դա­կան պատ­գամ­նե­րին հա­վա­տա­րիմ, դեռ մի բան էլ ո­րա­կա­վոր­ման նո­րա­գույն դա­սըն­թաց­նե­րը գե­րա­զան­ցու­թյան դիպ­լո­մով ա­վար­տած ար­հես­տա­վարժ­նե­րին վա­յել, հա­ճույ­քով էր ա­քա­ցի­ներ տա­լիս նրա կի­սա­կեն­դան մարմ­նին: Դա զգաց­վում էր նրանց հար­ված­նե­րի փու­թա­ջա­նու­թյու­նից, ա­սես, մր­ցակ­ցում էին՝ ում հար­ված­ներն են ա­վե­լի զո­րեղ ու հա­ճա­խա­կի, ով եր­կար կդի­մա­նա: Ե­ռյա­կը հոգ­նեց, դա­դա­րի և վե­րա­լից­քա­վոր­ման ժամն էր գա­վաթ մը սուր­ճի շուրջ: Այդ ան­հա­վա­նա­կան երևույ­թը, ո­րի մա­սին վա­ղուց լսել էր նա­խորդ ու դրա­նից էլ ա­ռաջ սե­րունդ­նե­րից, կար­դա­ցել, բայց չէր հա­վա­տա­ցել, որ իր ապ­րած լու­սա­վոր դա­րում, արևի լույ­սի տակ կա­րող է նման բան լի­նել, էլ ուր մնաց՝ կրկն­վել:


Ա­նի­մա­նա­լի երկ­րի մի բա­րի գոր­ծա­կալ վա­ղուց բնա­վոր­վել էր նրա ներ­սում ու շա­րու­նակ զգու­շաց­նում էր, թե՝ լե­զուդ քեզ քա­շած պա­հիր, մի խո­սիր, մի բո­ղո­քիր, միևնույն է, աշ­խարհն էս­պես ե­կել, էս­պես էլ գնա­լու է, ո­չինչ չես փո­խի, միայն քեզ ես վնա­սե­լու: Ա­սում էր, բա չէ ու չէ, բա մի­ջազ­գա­յին օ­րենք­նե­րը, բա կար­ծիքդ ա­զատ ար­տա­հայ­տե­լու ի­րա­վուն­քը, ո՞նց ե­ղավ, որ պո­ղոս­նե­րը լց­վե­ցին փո­ղոց­ներն ու հե­ղա­փո­խու­թյուն­ներ ա­րե­ցին: Գոր­ծա­կա­լը բար­կա­նում էր, թե` այ ախ­մախ, հի­շիր, հե­ղա­փո­խու­թյուն­նե­րը նա­խա­պատ­րաս­տում են խե­լոք­նե­րը, ա­նում են խեն­թե­րը, վա­յե­լում սրի­կա­նե­րը: Թույլ տվե­ցին, որ ա­նեն, նա­խա­պատ­րաս­տե­ցին, տե­սան, որ հի­մար­նե­րին կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել ու ա­րե­ցին՝ ինչ ու­զե­ցին: Չէ, հա­կա­ճա­ռում էր ու չէր հան­ձն­վում, բա ժո­ղո­վուր­դը, հո­տը, որ ա­մե­նաի­մաս­տունն է, կխաբ­վի՞: Այ տխ­մար, ով է դա­տարկ գլուխդ հի­մար մտ­քեր լց­րել: Ի­մաս­տուն­նե­րը բա­ցա­ռիկ են, ժո­ղովր­դից ի՛նչ ի­մաս­տուն: Տե­սած կա՞ս, որ հո­տը ա­վե­լի քիչ լի­նի, քան նրա ա­ռաջ­նորդ­ներն ու հո­վիվ­նե­րը, մա­նա­վանդ որ ամ­բո­խի ու ժո­ղովր­դի սահ­մա­նա­զա­տու­մից բո­բիկ ես, ու ա­նընդ­հատ, որ­պես ժո­ղովր­դա­վա­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի կա­մար­տա­հայ­տու­թյան խոս­նակ, վկա­յա­կո­չում ես բա­նից ան­տե­ղյակ խեղճ ու կրակն ըն­կած ժո­ղովր­դին:


ՈՒ­րեմն, մի օր քա­ղա­քա­ցի լեզ­վա­բան հան­ճա­րյա­նին ա­սին, դու քեզ խի՞ չես մե­ղա­վոր ճա­նան­չում, այ դու­ռակ, էդ­քան լե­զու սո­վո­րել ես, որ ի՞նչ ա­նես, ու դնգս­տել էին վնգս­տաց­նե­լու չափ, ու յու­րյանց պա­պի­րո­սը հան­գց­րել էին տիար քն­նիչ կոչ­ված քա­քու­թա­քե­րը ոմն բազ­մա­լեզ­վի­մա­ցի ճա­կա­տին, թե ստո­րագ­րի, որ ինչ ի­րա­վունք ու­նես էդ­քան լե­զու ի­մա­նա­լու, որ էդ­քան լե­զու գի­տես՝ ու­րեմն էդ­քան երկ­րի շպիոն ես, էդ­քան մարդ չես՝ լե­զու ի­մա­ցո­ղի ժո­ղովր­դա­կան խոս­քով, պար­զա­պես շպիոն ես՝ էդ­քա՛ն, ու քրեա­կան օ­րենս­գր­քի պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան ու սահ­մա­նադ­րա­կան կար­գը խախ­տե­լու հոդ­վա­ծով կաս­կա­ծյա­լից շեշ­տա­կի աճ ես գրան­ցել մինչև մե­ղադ­րյալ: Քն­նի­չը լու­սամ­փո­փը լու­սար­ձա­կել էր խեղ­ճի հի­վանդ աչ­քե­րի մեջ, թե՝ սի­բի­րի տայ­գա­նե­րում փայ­տա­հատ­ներ երևու՞մ են: Ա­սել էր, տղերք, սա է իմ աշ­խարհն ու եր­կի­րը, իմ չք­նաղ հայ­րե­նի­քը. էն վայ­րե­նի­նե­րի պա­հը, որ հա­նեք՝ կս­տո­րագ­րեմ, տա­րեք ինձ կե­րեք, համ էլ ակ­նոց­ներս խո­շո­րա­ցույց են, որ ծա­խեք՝ լավ փող կառ­նեք, համ էլ ում ծա­խեք, խո­շո­րա­ցույցն ի՛նչ եք ա­նում, ա­ռանց էն էլ ա­մեն չե­ղած բան ձեր բնա­կան ջուխ­տաչք ման­րա­դի­տա­կը հայտ­նա­բե­րում է: Խո­շո­րա­ցույ­ցից հաս­կա­ցող չկա՞: Արևի տակ պա­հեք մի կե­տի՝ հր­դեհ կբռնկ­վի, դա ձեզ մեծ հա­ճույք կպարգևի, բո­լո­րին կզար­մաց­նեք էդ ֆո­կու­սով, կայ՛ֆ, ինչ­պես կա­սեր զի­բիլ ար­շոն, որ հի­մա պատ­գա­մա­վոր է նշա­նակ­վել, բայց ա­սում են, հին խա­սյա­թով, գի­շեր­նե­րը աղ­բար­կղ­նե­րի մեջ քու­ջուջ ա­նե­լով շիշ է հա­վա­քում, տա­լիս ա­գար­կա հա­սո­յին, որ հանձ­նի, ին­քը չերևա գոր­ծի մեջ: Դե, պա­խա­րա­կե­լի չէ, ման­կուց այդ է տե­սել, այդ­պես մե­ծա­ցել՝ մաս­նա­գի­տա­կան բնա­վո­րու­թյան տե­սու­թյան ճիշտ հա­կա­ռակն է: ՈՒ­զի՝ վաղն էլ թեկ­նա­ծուա­կան թեզ կպաշտ­պա­նի, հե­տո այն կհեր­քի ու դոկ­տոր-պրո­ֆե­սոր կդառ­նա… Ի­րեն զգում է ինչ­պես ձու­կը ջրում, վտառն էլ միա­տե­սակ՝ շնա­ձուկ, գույ­նզ­գույն՝ ինչ­պես ի­շա­մե­ղուն ծիա­ծա­նի հա­մայ­նա­պատ­կե­րում, բո­լո­րը միա­ձայն, ինչ­պես նեո­պո­լի­տա­նա­կան սի­րերգ կա­տա­րող ըն­կե­րա­խում­բը, միա­կար­ծիք՝ ինչ­պես կու­սակ­ցա­կան կլա­նը, ու միա­տարր՝ ինչ­պես ջեր­մո­ցա­յին բույ­սե­րի պլան­տա­ցիան, ա­սես, միա­սին նույն ժա­մին քնում են ու արթ­նա­նում, բո­լո­րը տես­նում են նույն ե­րա­զը, միան­ման սեղ­մում նույն գույ­նի կո­ճա­կը: Էս­տեղ են ա­սել, ով հայ ժո­ղո­վուրդ, դու փրկ­ված ես, ե­կել են ա­մե­նափր­կիչ ան­փո­խա­րի­նե­լի­նե­րը, վեր­ջա­պես քո միակ փր­կու­թյու­նը քո հա­վա­քա­կան ու­ժի մեջ դրսևո­րելն ա­ռա­ջին մա­սով ի­րա­կա­նու­թյուն դար­ձավ: Մեկ­նար­կում է հե­ղա­փո­խա­կան նոր ըն­թացք դե­պի պաշ­տո­նյա­նե­րի օ­րի­նա­կա­նաց­ված մի­լիո­նա­տե­րա­ցում, դե­պի վառ ու բո­սոր ա­պա­գա… Հե­տո, ի՞նչ վատ է, որ… Թե չէ խո­զին խա­լու վրա դնես, է­լի գլոր­վե­լու է իր հար ու հա­վետ պաշ­տե­լի ցե­խու­զի­բի­լի մեջ՝ ժե­խա­խա­սիաթ է: Որ հա­կա­ռակն է լի­նում, բո­լորդ կա­տա­ղում եք, թե բո­շեն փա­շա չի դառ­նա, չտե­սավ պա­տից կախ, ճակ­տին կախ գտավ…
Ա­րա, դե շնորհ­քի հարց է, կա­րե­ցավ ա­րեց, մի նա­խան­ձեք: Շու­տով կնիկ­նե­րը տղա­մարդ են դառ­նա­լու ու վրեժ են լու­ծե­լու տղա­մարդ­կան­ցից՝ 25 տո­կոս շանս ու­նեք 100 տո­կոս չզի­ջե­լու: Հը­լա ու՞ր եք: Թե չէ էն տղեն, որ ան­ցյալ կյան­քում աղ­ջիկ էր ե­ղել, իր կու­սու­թյան վրե­ժը հա­րյու­րա­պա­տիկ ա­վե­լի ա­րյու­նով է լու­ծե­լու: Ա­րյան հե­ղեղ կսար­քի, ե­թե բա­նը բա­նից ան­ցավ: Չկաս­կա­ծես: Աստ­ված բեշ­բե­թա­րից ա­զա­տի, ե­հու­դիմ քիր­վա ջան: Դու խա­ղաղ փակ­վիր քո որ­ջում ու մռն­չա, հո բա­րի­կադ­նե­րի վրա չե՞ս բա­ցա­հայտ­վե­լու: Չի սա­զում, չէ:


Հո լա­կոտ չե՞նք, խառն­վենք ամ­բոխ­նե­րին խե­լա­գար­ված: Ոչ ոք չգի­տի գլ­խին գա­լի­քը: Ա­սում են ուժն է ծնում ի­րա­վունք: Ի­րա­վունքն է ուժ տա­լիս թույ­լիկ­նե­րին: Դե եկ ու մի հս­տակ պա­տաս­խան գտիր էս ան­պա­տաս­խան հար­ցե­րին, որ հա­րու­ցել են ան­պա­տաս­խա­նա­տու ման­րէա­գետ­նե­րը, թե աշ­խար­հի ա­մե­նա­խե­լա­ցի ա­րա­րած­նե­րը հե­ղա­փո­խա­կան­ներն են, որ մեր մեջ ա­սած, մարդ­կու­թյան ան­դոր­րը տակն ու վրա են ա­նում՝ թքում-մրում են ա­նա­մոթ ու լիրբ կու­սա­թա­ղան­թա­կիր­նե­րին, մաս­նա­գետ գիտ­նա­կան­նե­րին, գրա­գետ ու­սու­ցիչ­նե­րին, հայ­րե­նա­սեր հե­րոս­նե­րին, չծախ­վող­նե­րին, չծալ­վող­նե­րին, չչո­քող­նե­րին, չքայ­լող­նե­րին, չսո­ղա­ցող­նե­րին, չքծ­նող­նե­րին, չչչչչչչչչ-նե­րին: Մեր­ժում, մեր­ժում մինչև վերջ: Թե չէ, մեռ­նե­լուց հե­տո խռխ­ռալս ո՞րն է:
Դե ա­րի ու մի դա­տիր էդ թշ­վառ ան­տեր­նե­րին, որ վնգս­տում են այս ու այն­տեղ, ա­մեն պա­տի տակ: Ա­րա, գո­նե, սուս կա­ցեք: Վնգս­տոց­ներդ աշ­խարհ է բռ­նել, փառք սքայ­փին:


Բարև, իմ սի­րե­լի հպարտ և ան­պարտ հայ ժը­ղո­վուրդ, Ձեր, այ­սինքն հա­մայն հայ ժո­ղովր­դի ցան­կու­թյամբ, ե­թեր եմ տա­լիս եր­բեմ­նի գա­վա­ռա­կան կենտ­րո­նի նախ­կին քիմ­կոմ­բի­նա­տի ընդ­հա­տա­կյա խու­ժան ա­լի­քի գլ­խա­վոր հե­րո­սու­հի, ներ­կա­յիս պառ­վա­բոզ կա­կա­յի սի­րած եր­գը՝ հին­դոփ­րո­դաք­շըն մի կի­նոն­կա­րից, ո­րի վեր­նա­գի­րը կորց­րել եմ: Կա­կա­յի պա­պը նս­տել էր ստա­լի­նի նկա­րով ա­մե­նա­կենտ­րո­նա­կան թեր­թի ա­ռաջ­նոր­դո­ղի վրա, հենց գյոռ­բա­գյո­ռի ե­րե­սին տե­ղադ­րել էր յուր չոր ու ոսկ­րոտ հե­տույ­քը՝ երևի ցավ պատ­ճա­ռե­լով ա­ռաջ­նոր­դի կնճ­ռա­դեմ լու­սան­կա­րին, ու էդ ան­պատ­կառ սրի­կա­յին, ժո­ղովր­դի թշ­նա­մի դաշ­նակ ազ­գու­րաց վարձ­կա­նի հոդ­վա­ծով, աք­սո­րել էին ու, որ­պես քա­ղա­քա­կան պոռ­նի­կի, գցել քրեա­կան­նե­րի ճամ­բար: Սրանք ա­ռա­վել քան մարդ­կա­յին էին ե­ղել ու… բի­ձեն ապ­րեց, հետ ե­կավ, ա­սեց, ապ­րեք ձեր քե­ֆին, սաղ սուտ ա, ինչ կու­զեք ա­րեք, կե­րեք-խմեք, շի­նեք-շին­վեք… Կա­կա ջան, դու կա­կա,- ա­սում են տղեր­քը,- ղա­յիմ կաց, աղ­ջի, պա­պիդ օրհ­նան­քին ար­ժա­նա­ցար: Իսկ հարևա­նի կնի­կը, նա­խան­ձով լց­ված վե­րին ա­տյա­նի կող­մից հա­մա­ներ­ման ու, դեռ ա­վե­լին, օրհ­նան­քի ար­ժա­նա­ցած կա­կա­յի հան­դեպ, վեր­հի­շել էր իր բո­լոր մեր­ժում­նե­րը ցան­կա­սեր տղա­մարդ­կանց ա­ռա­ջարկ­նե­րին, ու քո­ռու­փոշ­ման չանչ էր ա­րել սա­տա­նա­յա­կան ճան­կե­րով՝ ա­նունդ սև քա­րին գրեմ, կա­կա, բո­զե­րը սր­բա­ցան, բա որ ի­մա­նա­յի ը­տենց կը­լի՝ դմ­բո-դմ­բո ա­բուռս պը­հած կապ­րե՞ի, իս­կի իմ միա­միտ հա­լի­վո­րի մի շնոր­հա­կա­լու­թյանն էլ չար­ժա­նա­ցա:


Ո­ղոր­մի կող­քիդ մե­ռել­նե­րին, իո­սիֆ վի­սա­րյո­նիչ ու լավ­րեն­տի պավ­լի­կից թռած­ներ, ըստ պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րու­թյան, էդ ակ­նո­ցա­վոր օ­ձի, որ դա­տի ժա­մա­նակ թր­ջեց յուր փա­չե­քի ա­րան­քը, բռ­նա­բա­րու­թյամբ որ­պես մա­կա­բույծ բուծ­վել ու պատ­մու­թյանն ի պահ է կտակ­վել ար­տա­կարգ դրու­թյան ժա­մա­նակ ան­սահ­մա­նա­փակ լիա­զո­րու­թյուն­նե­րով օժտ­ված ար­հես­տա­վարժ­նե­րի մի հս­կա բա­նակ: Չէ, մա­լա­դեց, ձեր գործն ան­մահ է, ձեր գործն ար­ժա­նա­պատ­վո­րեն և հե­րո­սա­բար կշա­րու­նակ­վի սերն­դե­սե­րունդ: Բա ի՜նչ գի­տես, վա տո՛, բի­ճո, քո վեր­ջի ու շա­րու­նա­կու­թյան մա­սին… ՈՒ կա­կան ա­սում ա, ա­պո, բա ե՞րբ տես դե­սը գա, ա­մեն ինչ ար­դեն նոր­մալ ա, քո սր­տի ու­զա­ծով: Եր­ջա­նիկ ապ­րում էին՝ դոմ­փում, դոմփ­վում, ա­ռանց մար­դուս ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան, ա­ռանց ա­զատ խոս­քի սահ­մա­նա­փակ­ման՝ թա­փան­ցի­կո­րեն քր­ֆում՝ ով ում ու­զեր, ա­ռանց բռ­նու­թյուն­նե­րի՝ էն էլ կա­նանց նկատ­մամբ, որ թփի տակ բռ­նեին, տե­ղում սեր ու խն­դում էր, հե­րը՝ տղա­մարդ էր, մե­րը՝ կնիկ, չէ մի…. Մատ տվո­յու, պե­դա­ռաս­տիկ: Քա­նի ռսե­րե­նին ան­ցա, ա­սեմ. եր­կի­րը, հայ­րե­նի­քը, դրախ­տա­վայ­րը օբ­շի դվոռ ա դար­ձել, ինչ­քան ի­րենց եր­կր­նե­րից փա­խած բոզ ու գո­միկ, ան­հայ­րե­նիք թա­փա­ռաշր­ջիկ կա լց­վել են մեր տուն ու, ոնց որ ցե­ցը հնա­մյա խա­լու բուր­դը գզի, փչաց­նում ու ա­պա­կա­նում են: Ի՛նչ, հի­մի՞ էլ լռենք, թե կզենք դրանց տակ, այ տղա, պաշտ­պան­վե­լու ենք՝ մար­դու ի­րա­վունք­նե­րի տա­ռը չպահ­պա­նե­լով, թե չէ մի հատ օֆ էլ չեն ա­նի: Չնա­յած, դա քո հեչ տան­ձին էլ չի: Դու քո կայ­ֆերն ա­րա, քա­նի հնա­րա­վո­րու­թյուն ու­նես, հա­զիվ ձեռդ ոս­կե­կուռ կա­խար­դա­կան փայ­տա­նյութ են դրել: Կեր, խմի, քեֆ ա­րա, ախ­պեր ջան, ու մատ թափ տուր էս ա­նար­դար ու դա­վա­դիր աշ­խար­հի վրա: Մի լավ կա­մե­ցող ու­նես, հա­զար վատ ու­զող: Բայց ճիշ­տը դու ես: Բա­նի տեղ չդ­նես: Ինչ­քան վատ, էդ­քան լավ, ու լի­քը օ­տա­րա­ծին նե­րար­կում­ներ, իբր թե ազ­գե­րի հա­մաշ­խար­հա­յին կե­նաց ծա­ռին պատ­վաս­տում են նոր պտ­ղա­տե­սակ­ներ… Հա, հի­մա ի՞նչ ա­նենք, որ քե­ռին ար­տա­սահ­մա­նից, օ­րի­նա­կան բան­կա­յին ճա­նա­պար­հով, դրա­մաշ­նոր­հա­յին փո­խան­ցում է կա­տա­րել ու հանձ­նա­րա­րել՝ հա­վա­քիր թիմդ ու գնա, խմեք ծո­վը մինչև հա­տա­կը, ե­թե չես կա­րող՝ կկոն­ծես թույնս: Ախ­պեր, մեզ մեր տե­սա­կը մի տա­սը հա­զար տա­րի ու ա­վել ձեռք ա տա­լիս: Հո դու մի­չու­րի­նիստ չե՞ս, այ սա­մա­դուռ, մեզ հարց­րե՞լ ես, որ ծի­րա­նից ու­զում ես վիս­կի թո­րել ու ա­նո­թի մեջ թարս բուս­նած խիար­ներ խո­թել: Թող ու գնա, գնա գլ­խա­տի­րոջդ ա­սա՝ հրա­ժար­վում եմ, քա­նի դեռ չոմ­բա­խը ձեռս չեմ ա­ռել, քա­նի չեմ զայ­րա­ցել, էն էլ շա՜տ խիստ…
Էս մեր ժո­ղո­վուր­դը շատ մար­դա­սեր ու միա­միտ է, դրա հա­մար էլ թռ­փոշ սնունդ է դար­ձել մար­դա­կեր­նե­րին՝ արևել­քի ա­մե­նա­ժո­ղովր­դա­վար, ա­մե­նա­հու­մա-հյու­մա­նիստ քոչ­վոր թա­փա­ռա­կան­նե­րին ու ինքն ի­րեն վե­րա­ծել թա­փա­ռիկ-տուժ­ված-տանջ­ված-խղ­ճա­հա­րույց զանգ­վա­ծի: Ան­տեր քոչ­վոր ցե­ղը պե­տու­թյուն դար­ձավ, աչ­քը տն­կեց խալ­խի կալ­վածք­նե­րին ու ան­ցած ճա­նա­պար­հին, իսկ դու հա­մար­ձա­կո­րեն ինք­նա­զո­հա­բեր­վե­ցիր հի­մա­րու­թյանդ: Այ, բա­լամ, արթ­նա­ցիր, ձեռքդ առ սուր-հրա­ցան ու ա­սա՝ ա­րա, քա­ղա­քակր­թու­թյո՛ւն, դու պարտ­վել ես հե­տամ­նաց խա­վա­րա­մի­տին, ոնց որ պա­տե­րազմ հաղ­թե­լով պարտ­վես խա­ղա­ղու­թյան գայ­թակ­ղիչ հափշ­տա­կու­թյուն­նե­րին, հա­զար ու մի դավ ու նեն­գու­թյան: Դար­ձեք, ա­րա՛, ի շր­ջանս յուր: Մենք մեծ ենք ա­վե­լի քան կանք, ար­մատ­ներ ու­նենք մեր հո­ղում, ու ոչ ոք ու ո­չինչ մեր դեմ զո­րեղ չեն, քան մենք, ի դեպ, նաև լե­զուն ու գրա­կա­նու­թյու­նը, մշա­կույթն ու պատ­մու­թյու­նը, որ դա­սագր­քից դուրս էլ մեր հի­շո­ղու­թյունն ու էու­թյունն է, բա­նաս­տեղ­ծը կա­սեր՝ հող­մե­րի պես կկոր­չեք վայ­րագ, իսկ ես կա­սեի՝ պատ­մու­թյու­նը բա­վա­կա­նա­չափ պոռ­նիկ­նե­րի մա­սին է հի­շում, մենք ան­մասն չմ­նա­ցինք և հա­րա­զատ ենք մեր պատ­մա­կան տրա­մա­բա­նու­թյա­նը՝ կհի­շա­տակ­վեք ազ­գա­յին խա­րա­նա­կիր­նե­րի շար­քում ու ցցի կհան­վեք, թե­կուզ հետ­մա­հու:


-Դե, փը՛խկ, ա­րա,- ներ­քին ձայնս է, այն­պես է վրաս գո­ռում, ա­սես պապս լի­նի կամ սպար­տա­ցի­նե­րի մնա­ցուկ հայտ­նի գլա­դիա­տո­րի գոր­ծա­կա­լը: Չէ, փախ­չող չեմ, տղերք, ձեռ­նաշղ­թա մի դրեք, ես իմ ոտ­քով կգամ: Թե չէ, մար­դիկ, է՛ն, որ իս­կա­պես ժո­ղովր­դի հա­մու­հո­տը, ծուծքն ու սե­րուցքն են, տես­նե­լով, թե ում եք շղ­թա­յա­կապ տա­նում, ձեր ա­մոթ­խած դեմ­քե­րի դի­մակ­նե­րը հաս­տատ կպատ­ռեն, բայց որ լավ թափ տան, տակ­նե­րիցդ քա­նի՛ ազ­գափր­կիչ ու պա­ռակ­տիչ դրա­մա-անշ­նորհ­քա-շոր­թու­թյուն դուրս կգա՝ չգի­տեմ… Հու-հա՜, հու-հա՜, է­հե՜յ, գա­լի­քի սե­ռա­կո­լոլ տիկ­նայք և պա­րո­նայք…


Հայ-հու՜յ, կա­սեր լու­սա­հո­գի դա­սա­կան չո­բան գա­ղա­փա­րա­խո­սը և բաց ա­փե­րով կվան­կար­կեր հան­րահռ­չակ խո­րի­մաստ նշա­նա­բա­նը: Ես, որ ես եմ, ոչ մի օ­տա­րա­ծին քա­քու­թաք չեմ ըն­դու­նում: ՈՒ­զում եմ իմ կյան­քով ապ­րել ու մեռ­նել, թե­կուզ նա­խա­պա­պիս քա­րան­ձա­վում, բայց՝ նա­մու­սա­բու­ռով, ինձ­նով, իմ հաս­կա­ցու­թյամբ ու գա­ղա­փա­րով, իմ նիստ ու կա­ցով… Աստ հանգ­չի վեր­ջին զմարդն Աս­տու­ծոյ: Դուրդ չի գա­լիս, գնա քո գո­մում մսու­րիդ ա­ռաջ ինչ ու­զում ես ա­րա, ոնց ու­զում ես՝ ա­րա, ում ու­զում ես՝ ա­րա, կամ՝ կա­մոքն ձերդ վեհ ճա­ճան­չա­փայ­լու­թյան, ի­րենք կո­րո­ճան քո մսու­րի ա­ռաջ… Ո­ղոր­մի տամ էդ եր­կու փո­ղո­ցա­յին­նե­րին, որ էդ­քան եփ­վե­լուց հե­տո ա­կանջ­ներն է­լի հում մնա­ցին՝ իո­սի­ֆին ու, հատ­կա­պես, լավ­րեն­տի­կին նկա­տի ու­նեմ, որ մա­հա­պատ­ժից ա­ռաջ ոչ միայն աչ­քե­րը, այլև տակն էր թր­ջել: Ձեզ էլ բա­րի վա­յե­լումն՝ ձեր ցա­նած սեր­մե­րից ծլար­ձա­կած հաս­կե­րի, ո­րոնք անպ­տուղ մո­լա­խոտ դուրս ե­կան: Լավ: Ար­դեն ե­րե­քով հա­վաք­վել ու գռմ­ռում են. ինձ է կան­չում իմ փայ տրոյ­կան: Շտա­պեց­նում են, երևի ու­սա­դիր­նե­րին աստ­ղե­րի հա­մաս­տե­ղու­թյուն են ակն­կա­լում կամ պարգևավ­ճար են խոս­տա­ցել:


Փո­ղո­ցով անց­նե­լիս մի կա­նա­ցի ձայն պատշ­գամ­բից ճչաց, թե էդ ո՞ւր եք տա­նում Մեզ, այ սրի­կա­ներ, էս ի՞նչ եք ա­նում, գժ­վե՞լ եք, այ հա­րամ­զա­դեք… Ան­մի­ջա­պես լս­վեց տղա­մար­դու սաս­տող սար­սա­փազ­դու գո­չյու­նը տան խոր­քից, որ հա­վա­նա­բար չէր հա­մար­ձակ­վում դեմ­քը մատ­նել ե­ռյա­կին, թե ձենդ կտ­րի ու հան­գիստ տեղդ վեր ըն­կի, գլ­խիցդ ձեռ ես քա­շե՞լ… Քո տի­րոջ մե­րը… Դա­սա­կան ար­դա­րա­դա­տու­թյան փի­լի­սո­փա­յա­կան գա­գաթ­նա­կետն էր, ու դա կրկն­վում էր 100 տա­րին մեկ ան­գամ, մեր կա­րու­սե­լի մեր իսկ շուր­ջը մեկ­դա­րյա պտույտ­նե­րի պար­բե­րա­կա­նու­թյամբ, երբ թի­կուն­քի դա­սա­լիք առ­նետ­նե­րը դուրս են գա­լիս ստ­վե­րից, մի կողմ հրում ի­րենց վրա­յից բա­րե­հա­ջող քո­ղարկ­ման փեշն ու դա­տում զին­վոր­նե­րին և հե­րոս­նե­րին: Նույն դեմ­քերն են՝ բութ ու տա­պա­րա­կերտ, նույն տե­սա­կա­նին իր ապ­րան­քան­շա­նով՝ ա­մեն ինչ տան հա­մար գու­ժող ցու­ցա­նա­կը ա­ներևա­կա­յե­լի մի հնար­քով հու­շում է, թե օ­ջախ ա­սե­լով իբր հայ­րե­նիքն էր ակ­նարկ­վում:


Խնդ­րել եմ պա­պիս կող­քին թա­ղեն: Տես­նես կըն­դա­ռա­ջե՞ն, թե՞ մե­ռել­նե­րից էլ են վա­խե­նում էդ ան­պատ­կառ ու խի­զախ գյա­դե­քը: Ո՞վ ի­մա­նա: Տե­ղիցդ որ շարժ­վես ու քեզ մի լավ թափ տաս, հաս­տատ լավ է լի­նե­լու: Վեր­ջում, ինչ­պես հե­քիա­թում՝ բա­րին ք…նեց չա­րին: Միտս ա:
Բա­րին՝ ինձ հի­շո­ղաց…


Դա­վիթ Մկր ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 82449

Մեկնաբանություններ